«Ես հայ եմ, ես 3000 տարեկան եմ»․ ռուսաստանցի աստղերը տեսանյութ են տարածել

Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի աստղերը որոշել են միասնականություն ցուցաբերել Օսմանյան կայսրությունում իրագործած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առնչությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Ռուսաստանցի ռեժիսոր ու պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը Օսմանյան կայսրությունում իրագործած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Հայաստանի մասին պատմող տեսանյութ է պատրաստել։ 

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայի համար ապրիլի 24-ը նշանավոր օր է։ Այն Օսմանյան կայսրության տարածքում ուղիղ 105 տարի առաջ սպանված մեր նախնիների մասին հիշատակի ու սգո օր է», - մեկնաբանել է նա տեսանյութը։

Հիշեցնենք՝ այս տարի կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ քաղաքացիները չեն կարողանա այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Փոխարենը ՀՀ քաղաքացիներին ու Հայաստանից դուրս բնակվող հայերին առաջարկվել են խորհրդանշական վիրտուալ այցելությունների ու խոնարհումի այլ ծրագրեր:

«Եկեք հարգենք կյանքը»․ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ Ցեղասպանության 105-րդ տարելիցի մասին

Ծիծեռնակաբերրդում 11 ժամ տևողությամբ համերգային ծրագիր կլինի, որի ընթացքում նախատեսված է մոտ 60 ելույթ, շուրջ 160 մասնակիցների կատարումներով։

Խստորեն պահպանվելու են անվտանգության կանոնները։ Մասնակիցները միաժամանակ չեն լինելու Ծիծառնակաբերդում, այլ փոխարինելու են միմյանց․ ելույթի ժամանակ կլինեն առավելագույնը 5 անձ ՝ բացօթյա միջավայրում։