«Ներեցեք իմ հայերենի համար»․ ուկրաինացի փոփ երգչուհին կատարում է Սիրուշոյի երգը․ տեսանյութ

Այս պահին տեսանյութը երկու հազար անգամ դիտել են, սակայն դիտումների թիվը շարունակում է աճել։ Երկրպագուները հիացած են կատարումով, թեև նշում են, որ երգի բառերը չեն հասկանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. «TamerlanAlen» R&B դուետի մենակատարուհի Ալյոնա Օմարգալիևան Instagram-ում հրապարակել է տեսանյութ, որում հայերեն է երգում։

Լայմա Վայկուլեն անակնկալի է բերել Սիրուշոյին. տեսանյութ

Օմարգալիևան ընտրել է Սիրուշոյի «Հավատում եմ» երգը ու տեսանյութի նկարագրության մեջ նշել է Սիրուշոյին։

View this post on Instagram

A post shared by Omargalieva Alena (@omargalieva.alena) on

«Սիրուշոյի գեղեցիկ երգը։ Ներեցեք հայերենիս համար, ոչինչ չեմ հասկանում, բայց թարգմանությունը կարդացել եմ»,-խոստովանել է երգչուհին։

Այս պահին տեսանյութը երկու հազար անգամ դիտել են, սակայն դիտումների թիվը շարունակում է աճել։ Երկրպագուները հիացած են կատարումով, թեև նշում են, որ երգի բառերը չեն հասկանում։

34-ամյա Ալյոնա Օմարգալիևան 2013 թվականից ամուսնացած է իր գործընկեր Տամերլանի հետ։ Նրանք Թիմուր անունով 6-ամյա որդի ունեն։ Դուետը շատ հայտնի է  Ուկրաինայում։

Սիրուշոն խոստովանել է` որտեղ է գրում իր երգերը. նա նոր լուսանկարներ է հրապարակել