Պուտինը ստորագրել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը պարզեցնող օրենքը. ի՞նչ է փոխվել

Նոր օրենքում բացակայում է ՌԴ քաղաքացիության համար դիմում ներկայացնելիս Ռուսաստանում գտնվելու եռամյա ժամկետի և քաղաքացիություն չունեցող չափահաս անձանց համար ապրուստի միջոցների օրինական աղբյուրի առկայության հաստատման պահանջը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգի պարզեցման մասին դաշնային օրենքը: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական առցանց պորտալում:

«ՌԴ տարածքում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն պարզեցված կարգով ՌԴ քաղաքացի դառնալու դիմումներ ներկայացնել»,-ասվում է փաստաթղթում։

Նախկինում օրենսդրությունը Ռուսաստանի քաղաքացիություն հայցողին պարտավորեցնում էր միաժամանակ դիմել օտարերկրյա պետության լիազոր մարմին ՝ այլ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումով:

Ռուսաստանում գտնվող 3 անչափահաս երեխաներին հաջողվել է վերադարձնել Հայաստան՝ մոր մոտ

ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը պատրաստ է օգնել աշխատանքը կորցրած հայերին

Նոր օրենքը չեղարկում է ՌԴ քաղաքացիության համար դիմում ներկայացնելիս Ռուսաստանում գտնվելու եռամյա ժամկետի և կենսամիջոցների օրինական աղբյուրի առկայության հաստատման պահանջները նրանց համար, ովքեր նախկին ԽՍՀՄ-ի անդամ պետություններից որևէ մեկի քաղաքացի են:

Նույն կարգը կգործի նաև օտարերկրացիների համար, որոնք ապրում են Ռուսաստանում, ամուսնացած են Ռուսաստանի քաղաքացու հետ և այդ ամուսնությունից ընդհանուր երեխաներ ունեն, ինչպես նաև այն օտարերկրացիների համար, որոնց ծնողներից մեկը ՌԴ քաղաքացիություն ունի և ապրում է Ռուսաստանում։

Բացի այդ, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիների համար ևս ռուսական քաղաքացիություն ստանալու կարգը պարզեցվում է․ նրանք կկարողանան դիմում ներկայացնել անկախ Ռուսաստանում բնակվելու ժամկետից՝ փաստացի բնակության իրավունք ունենալու դեպքում։

Նոր օրենքով կրճատվում է նաև ռուսաստանյան բուհեր ավարտած անձանց համար Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային գործունեություն իրականացելու ժամկետը՝ երեք տարուց դառնալով մեկ տարի։

ՌԴ–ում օտարերկրացիները կկարողանան աշխատել առանց հատուկ թույլտվության