Ծաղիկներ և խոնարհում․ ՌԴ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին

Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները մեկ րոպե լռությամբ հարգել են հայ ժողովրդի պատմության մեջ այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հարգանքի տուրք է մատուցել 1915թ-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը:


Կոպիրկինը, ինչպես նաև դեսպանությանը կից ռազմական և օդային կցորդ Անդրեյ Գրիշչուկը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել, ինչպես նաև ծաղիկներ խոնարել անմար կրակի մոտ:

«Դիվանագիտական ​​առաքելության ղեկավարներն ու ռազմական կցորդի ղեկավարները մեկ րոպե լռությամբ հարգեել են հայ ժողովրդի պատմության մեջ այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը»,- նշված է հայտարարության մեջ:

Այլևս ցեղասպանություն թույլ չենք տա․ ՀՀԿ գրասենյակը ուղերձ է հղել ապրիլի 24-ի առնչությամբ

Հիշեցնենք, որ ամեն տարի ապրիլի 24-ին Հայաստանն ու ամբողջ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում Օսմանյան կայսրությունում (ժամանակակից Թուրքիա) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 1915 թվականի ոճրագործությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Թուրքիան շարունակում է ժխտել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային բնաջնջման իրողությունը և չափազանց ցավով է արձագանքում Ցեղասպանության վերաբերյալ Արևմուտքի քննադատություններին:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են մի շարք երկրներ, այդ թվում ՝ Ռուսաստանը: Միջազգային ճանաչման գործընթացը շարունակվում է, որոշ երկրներում նույնիսկ այդ փաստի հերքումը քրեականացվել է: