ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի Sputnik. «Արմենիա» ավիաընկերությունը տեղեկացնում է, որ այսօր հատուկ չարտերային չվերթով Իրաքից Հայաստան կվերադառնան ՀՀ 21 քաղաքացի։
«Երևան-Էրբիլ չվերթով Էրբիլ են ուղևորվում Իրաքի 125 քաղաքացի։ Նույն չվերթով Էրբիլից-Երևան կժամանեն ՀՀ 21 քաղաքացի։ Boeing 737 օդանավի հրամանատարն է Ալբերտ Կարապետյանը, իսկ երկրորդ օդաչուն Սերգեյ Գաբրիելյանն է»,– նշված է ընկերության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով տեղաշարժի սահմանափակում է մտցվել։ Այսինքն` Հայաստան կարող են ժամանել միայն ՀՀ քաղաքացիները։ Սահմանափակումը չի վերաբերում միայն բեռնափոխադրումներին։
Մոտ 20 մարդ չի եկել «Դոմոդեդովո». ե՞րբ կկայանա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը
«Արմենիա» ավիաընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, որ չեղարկում է առաջիկա բոլոր չվերթերը (մինչև ապրիլի 30-ը ներառյալ)։