Սուրճը փոխում է համի ընկալումը. գիտնականներ

Հետազոտությանը մասնակցել է 156 կամավոր։ Դանիացի գիտնականները նրանց օգնությամբ պարզել են, որ սուրճը չի ազդում հոտերի ընկալման վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Սուրճ օգտագործող մարդկանց համային զգացողությունները ժամանակի ընթացքում էապես փոխվում են. դառը սնունդը նրանց թվում է ոչ այնքան դառը, իսկ քաղցրը ավելի քաղցր, քան կա իրականում։ Նման եզրակացության են հանգել դանիացի գիտնականները, գրում Է Foods ամսագիրը։

Ի՞նչ յուրահատկություներ ունի խոտաբույսերով թեյերի արտադրությունը Հայաստանում

Քանի բաժակ սուրճ կարելի է խմել օրվա մեջ

Հետազոտությանը մասնակցել է 156 կամավոր։ Փորձի ընթացքում ուսումնասիրվել են նրանց համային զգացողություններն ու հոտառությունը սուրճ խմելուց առաջ և հետո։ Պարզվել է, որ սուրճը չի ազդում հոտերի ընկալման վրա։ Բայց ահա հետազոտության մասնակիցների համի զգացողությունը փոխվել է:

«Սուրճ օգտագործելուց հետո մարդիկ պակաս զգայուն են դառնում դառը սննդի հարցում, իսկ քաղցրը նրանց ավելի քաղցր է թվում», - նշել է հետազոտության ղեկավար Ալեքսանդր Վիկ Ֆյելդստադը:

Կոֆեինի ազդեցությունը բացառելու համար գիտնականները կրկնել են այդ փորձարկումն առանց խմիչքի.արդյունքները նույնն են եղել:

«Հնարավոր է, որ այդ ազդեցությունը ստեղծվում է սուրճի մեջ առկա դառը նյութերի շնորհիվ։ Այդպես կարելի է բացատրել, թե ինչու են մարդիկ սուրճի հետ սև շոկոլադ նախընտրում: Դառնությունը մեղմանում է, իսկ քաղցրությունը բարձրանում՝ շոկոլադի համը դարձնելով ավելի նուրբ»,- պարզաբանել է հետազոտողը։

Փորձի հեղինակներն ընդգծում են, որ բոլոր կամավորների մոտ սուրճի ազդեցությունը համային զգացողությունների վրա կարճատեւ է եղել. այն արձանագրվել է միայն ըմպելիքի օգտագործման ժամանակ:

Սուրճն օգնում է պայքարել շաքարախտի ու ճարպակալման դեմ. սենսացիոն բացահայտում