Ռուսաստանը ֆուտբոլիստների գլխավոր «արտահանողն է» Հայաստան. FIFA

CIES Football Observatory FIFA փորձագիտական կազմակերպությունը քարտեզ է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի –Sputnik. Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն «մատակարարն է» ֆուտբոլիստների հարցում: Այս մասին է վկայում CIES Football Observatory FIFA  փորձագիտական կազմակերպության հրապարակած «աշխարհի տարբեր երկրներից ֆուտբոլիստների արտահանման» քարտեզը։

Միակ հայ մարզիչը, որ մասնակցել է աշխարհի առաջնության 2 եզրափակիչ փուլի

FIFA աղյուսակ. Հայաստանի հավաքականը Պաղեստինի և Տրինիդադ ու Տոբագոյի թիմերից հետո է

FIFA փորձագետների տվյալների համաձայն` հայկական ակումբների կազմում խաղում է 48 ռուսաստանցի ֆուտբոլիստ։ Բելառուսի և Ղազախստանի առաջնություններին մասնակցում է համապատասխանաբար 30 և 12 ռուսաստանցի։

Վարկանիշի տվյալներով` Հայաստանն «արտահանել է» 10 ֆուտբոլիստ։ Ֆուտբոլի հայ «դեսպանները» հանդես են գալիս Կիպրոսի, Ղազախստանի, Սլովակիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Բուլղարիայի և Մոլդովայի առաջնություններում։

Ֆուտբոլային արտահանողների թվում առաջատարն է Բրազիլիան. այս երկրից դուրս խաղում է 1600 բրազիլացի։ Երկրորդ հորիզոնականում է Ֆրանսիան (1027), երրորդում` Արգենտինան (972)։

Բրազիլացի ֆուտբոլիստը պատմության մեջ ամենաանհեթեթ 11 մետրանոցն է իրացրել. տեսանյութ