Քոչարյանը ռիսկային խմբում է. պաշտպանը կալանքը վերացնելու նոր միջնորդություն է ներկայացրել

Նոր միջնորդության համար հիմք է հանդիսացել երկրում առկա կորոնավիրուսային հիվանդության համաճարակը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարակման վտանգը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի –Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նոր միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Տեղեկությունը Facebook-ի էջում հայտնում է Քոչարյանի փաստաբանական թիմը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը կրկին դիմել է ՄԻՊ-ին

Նշվում է, որ նոր միջնորդության համար հիմք է եղել երկրում առկա կորոնավիրուսային հիվանդության համաճարակը և Քոչարյանի վարակման վտանգը՝ հաշվի առնելով, որ նա գտնվում է տարիքային ռիսկային խմբում:

Պաշտպանը նաև դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ ներկայացված միջնորդությունն այլ դատավորի վերամակագրելու համար:

Նշենք, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը տեղի կունենա մայիսի 8-ին։ Քրեական գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը, որը մարտի 13-ից գտնվում էր արձակուրդում, ապրիլի 17-ին դուրս է եկել աշխատանքի և ապրիլի 20-ից մինչև մայիսի 7-ը կրկին արձակուրդ ձևակերպել։

«Սա զավեշտ չէ, չեմ կարող ասել` ինչ է». Քոչարյանի փաստաբանն իմացել է հաջորդ նիստի օրը