ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել սահմանադրական փոփոխությունների նախագիծը հաջորդ տարի ներկայացնելու վերաբերյալ։ Որոշումը հրապարակված է e-gov.am պաշտոնական տեղեկատվական հարթակում:
«Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը մշակել, ապահովել սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրային քննարկումը և ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ։ Բացի այդ, մինչև 2021 թվականի հունիսի 30-ը մշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը»,–նշված է Փաշինյանի որոշման մեջ:
Փաշինյանը երկընտրանքի առաջ է․ հանրաքվեն կչեղարկվի՞ կորոնավիրուսի պատճառով
Հիշեցնենք՝ 2020 թ.-ի փետրվարի 12-ին Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել, ըստ որի` սահմանադրական բարեփոխումների նախագիծը պետք է ներկայացվեր մինչև այս տարվա սեպտեմբերի 1-ը։
Հիշեցնենք նաև, որ Հայաստանում ապրիլի 5-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե էր նախանշված, որը արտակարգ դրություն հայտարարվելուց հետո ավտոմատ կերպով չեղարկվեց։
Արտակարգ դրության պայմաններում հանրաքվե չի կարող լինել. Փաշինյան