Կորոնավիրուսն ամառային զորակոչին չի խանգարի. կառավարությունը որոշել է ժամկետը

Զորակոչի ընթացքում կորոնավիրուսի տարածումն ու զինված ուժեր ներթափանցումը կանխելու պատասխանատվությունը դրվել է առողջապահության նախարարի ու բժշկական հանձնաժողովի անդամների վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. 2020 թվականի ամառային զորակոչը Հայաստանի զինված ուժերում կիրականացվի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ: Կառավարության այսօրվա նիստում հաստատված որոշման համաձայն` զորացրումը նույնպես կիրականացվի 2020 թվականի հուլիսի 1-ից և կավարտվի մինչև օգոստոսի 11-ը ներառյալ:

Զինծառայողների ընտանիքները թանկարժեք բուժումներն անվճար կստանան, բայց իրավիճակ է փոխվել

Կառավարության որոշմամբ նախատեսվել են նաև կորոնավիրուսի տարածումն ու զինված ուժեր ներթափանցումը կանխարգելելու միջոցառումներ, որոնց պատասխանատվությունը դրվելու է առողջապահության նախարարի ու բժշկական հանձնաժողովի անդամների վրա:

Նշենք, որ զինված ուժեր են զորակոչվելու այն քաղաքացները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև զորակոչից նախկինում տարկետում ստացած զինակոչիկները, որոնց տարկետման ժամկետն ավարտվում է մինչև հուլիսի 31-ը ներառյալ:

Զորակոչիկների քննությունները դպրոցներում ու միջին մասնագիտական հաստատություններում պետք է ավարտվեն մինչև 2020 թվականի հունիսի 25-ը, բուհերում՝ մինչև հուլիսի 1-ը: