Հենրիխ Մխիթարյանն առայժմ կմնա «Ռոմայում»

Ֆուտբոլային ակումբները պայմանավորվել են երկարաձգել Հենրիխ Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Իտալական «Ռոման» և անգլիական «Արսենալը» կերկարաձգեն Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը։ Տեղեկությունը հայտնում է Daily Mail-ը:

«Եթե անունս տաս, հաշիվդ կկրկնապատկեն»․ Հենրիխ Մխիթարյանի ու Նոբել Առուստամյանի հանդիպումը

Ըստ կայքի` 31-ամյա հայ ֆուտբոլիստի վարձակալության պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև հունիսի 30-ը, կերկարացվի մինչև իտալական A սերիայի ավարտը՝ ընթացիկ տարվա օգոստոս:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2019 թվականից վարձակալության հիմունքով հանդես է գալիս «Ռոմայում», նրա պայմանագիրն ավարտվում է 2020-ի ամռանը, սակայն հայտնի է, որ հայ ֆուտբոլիստը ցանկանում է վերջնականապես տեղափոխվել Իտալիա և խաղալ հռոմեացիների կազմում: Նրան աջակցում է նաև «գայլերի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան։

Ինքնամեկուսացած Հենրիխ Մխիթարյանը «հարցազրույց» է անցկացրել երկրպագուների հետ. տեսանյութ