«Հայաստանի անմահ գունդը» մեկնարկում է «Իմ հերոսի պատմությունը» առցանց արշավը

«Հայաստանի անմահ գունդը» Հայրենական պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված հետաքրքիր լուսանկարներ և պատմություններ է հավաքագրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. «Հայաստանի անմահ գունդ» կազմակերպությունը մեկնարկում է «Իմ հերոսի պատմությունը» առցանց արշավը։

Կենտրոնական բանկը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի առթիվ հուշադրամ է թողարկել

«Հայրենական մեծ պատերազմի փառահեղ հաղթանակի 75-ամյակին ընդառաջ «Հայաստանի անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը մեկնարկում է «Իմ հերոսի պատմությունը» առցանց արշավը: Արշավին միանալու համար անհրաժեշտ է սոցիալական էջերում տեղադրել ձեր բարեկամի նկարը՝ կցելով իր պատերազմում մասնակցության մասին փոքր պատմություն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Լուսանկարն ու պատմությունը սոցցանցերում պետք է տեղադրել` օգտագործելով  #հաղթանակ75 և #հայաստանիանմահգունդ2020 հեշթեգերը: Արշավի ավարտից հետո բոլոր նկարները հավաքագրվելու են և տպագրվեն «Անմահ գունդ 2020թ.» խորագրով քայլերթին մասնակցելու համար։ Քայլերթի օրվա հետ կապված լրացուցիչ կտեղեկացվի։

Հիշեցնենք, որ կազմակերպությունը նկարահանել է երեք վավերագրական ֆիլմ պատերազմի մասին՝ «Ուրիշի ցավը», «Սրտի հիշողությունը» և «Մենք հիշում ենք Ստալինգրադը»:

Հայկական հողը Մեծ հայրենականի հերոսներին կհավերժացնի ՌԴ ԶՈւ գլխավոր տաճարում

Մայիսի 9-ին Մոսկվայում Հաղթանակի 75-ամյակին նվիրված տոնակատարություն պետք է անցկացվեր, որին մասնակցելու էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով միջոցառումը հետաձգվել է։