Չեբուրաշկան կրկին ճապոներեն խոսեց. ստեղծվել է խորհրդային մուլտֆիլմի 3D տարբերակը

Ճապոնացի անիմատորները կարողացել են նոր շունչ հաղորդել «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի հանրահայտ մուլտֆիլմին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ճապոնիայում Չեբուրաշկայի մասին եռաչափ ֆիլմ են նկարահանել` երաժշտության և դեկորացիաների միջոցով թարմ շունչ հաղորդելով խորհրդային մուլտֆիլմի բնօրինակին։ Տեղեկությունը հայտնում է Anime News Network–ը։

Մուլտֆիլմի հերոսները ճապոներեն են խոսում։ Մոտ մեկ օրվա ընթացքում տեսանյութը YouTube–ում դիտվել է ավելի քան 50 հազար անգամ։

Ի դեպ, սա առաջին անգամ չէ, որ ճապոնացիներն անդրադառնում են հայտնի մուլտֆիլմին։

2003 թվականին Տոկիոյում կայացած Անիմացիայի միջազգային տոնավաճառի ժամանակ SP International ընկերությունը «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայից ձեռք էր բերել մուլտֆիլմը մինչև 2023 թվականը Ճապոնիայում տարածելու իրավունքը։ 2010 թվականին 26 դրվագից բաղկացած, ձեռքով նկարված սերիալ էր թողարկվել, իսկ 2013 թվականին` լիամետրաժ ֆիլմ։

«Սոյուզմուլտֆիլմի» ոսկյա հավաքածուի մուլտֆիլմերը կթարգմանվեն հայերեն

«Չեբուրաշկան և Կոկորդիլոս Գենան» տիկնիկային մուլտֆիլմ է, որի ռեժիսորը մուլտիպլիկատոր Ռոման Կաչանովն է։ Նկարահանվել է Էդուարդ Ուսպենսկու «Կոկորդիլոս Գենան և նրա ընկերները» գրքի հիման վրա: 1971 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում թողարկված մուլտֆիլմում հնչում է «Կոկորդիլոս Գենայի երգը», որի խոսքերի հեղինակը Ալեքսանդր Տիմոֆեևսկին է, երաժշտության հեղինակը` Վլադիմիր Շաինսկին։

«Սառցե թագուհու» հայկական եկեղեցին ու «Ոսկե այծքաղի» Արարատ լեռը. մուլտֆիլմերի գաղտնիքը