ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Թուրքիայի արևմտյան Այդըն նահանգի Նազիլլի շրջանում քաղաքային այգու կառուցման աշխատանքների ընթացքում 2 հայկական գերեզման է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ermenihaber-ը։
Նշվում է, որ բանվորները տապանաքարերը հայտնաբերել են հողը փորելու ժամանակ։ Նրանք այդ մասին տեղեկացրել են Այդընի թանգարանի ղեկավարությանն ու Նազիլլիի քաղաքային իշխանություններին։
Թուրքիայի Այդըն նահանգում 17-րդ դարի հայկական գերեզմաններ են հայտնաբերել․ տեսանյութ
© Photo : Screenshot / Facebook / Nazilli Havadis
Այդընի թանգարանի տնօրենն ու տեղակալը տեղում ուսումնասիրել են գերեզմանաքարերը, որոնց վրա առկա են հայերեն գրություններ։ Կարծիք կա, որ դրանք թվագրվում են 17-րդ դարով և պատկանում են Նազիլլիում ապրած հայերին։
Ավելի ուշ տապանաքարերը տեղափոխվել են շրջանի Սյումեր կոչվող զբոսայգի ու տեղադրվել այնտեղ։