Օրվա կադր․ Ծիծեռնակաբերդը ողողվել է ոգեկոչման լույսերով

ՀՀ մայրաքաղաքի ամենամեծ զբոսայգին Ծիծեռնակաբերդն է, որտեղ գտնվում են XX դարի առաջին ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, Սումգայիթյան եղեռնագործության զոհերի հուշարձանը, ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը…
Sputnik

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքն այսօր լցված է խորհրդավոր մթությամբ ու միայն դեպի երկինք խոյացող լույսերն են հիշեցնում, որ մի ողջ ազգ ոգեկոչում է 105 տարի առաջ, ոճրագործ թուրքի ձեռքով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը։

Ի՞նչ է կատարվում Ծիծեռնակաբերդում. յուրօրինակ հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության զոհերին

Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող երկար ճանապարհը, որը սովոր էինք անցնել ամեն տարի, առաջին անգամ կմնա դատարկ, որովհետև այսօր մեր ժողովուրդը պայքարում է կորոնավիրուս կոչվող թշնամու դեմ։

Բայց միևնույն է, մեր ազգը համախմբված է, ու սա էլ կանցնի, իսկ մինչ այդ, հետևելով կառավարության կոչին, յուրահատուկ արարողակարգով հարգանքի տուրք կմատուցենք, յուրաքանչյուրս մեր բաժին լույսը պատուհանից վառելով։

Հիշեցնենք, որ վաղը Ծիծեռնակաբերդում 11 ժամ տևողությամբ համերգային ծրագիր կլինի, որի ընթացքում  նախատեսված է մոտ 60 ելույթ, շուրջ 160 մասնակիցների կատարումներով։
Խստորեն պահպանվելու են անվտանգության կանոնները։

Ելույթ կունենան սիմֆոնիկ, ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնն իր երգչախմբերով և նվագախմբերով, լարային քառյակներ, ճանաչված օպրերային երգիչներ և այլոք։

Այլևս ցեղասպանություն թույլ չենք տա․ ՀՀԿ գրասենյակը ուղերձ է հղել ապրիլի 24-ի առնչությամբ

Ամբողջ ծրագիրը լինելու է բազմաժանր՝ սկսած ժողովրդական երգ-երաժշտությունից մինչև միջնադարյան երաժշտության ջազային մշակում։
Ապրիլի 24-ին, ժամը 10–ին կմեկնարկեն վարչապետի, նախագահի, կաթողիկոսի այցերը հուշահամալիր։