Զելենսկին Սաակաշվիլուն փոխվարչապետի պաշտոն է առաջարկել

Սկզբում լուրը հայտնեցին` հղում անելով «Ժողովրդի ծառա» խմբակցության երեք աղբյուրներին, ավելի ուշ տեղեկությունը հաստատեց նաև Սաակաշվիլու մամուլի քարտուղարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին մարզպետ Միխեիլ Սաակաշվիլին Facebook–ի իր էջում գրել է, որ փոխվարչապետ դառնալու առաջարկ է ստացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց։

Սաակաշվիլու մատը խա՞ռն է. Բեսելիայի ինտիմ տեսանյութի հետ կապված նրա անունն է շրջանառվում

Ուկրաինայի Գերագույն ռադան Սաակաշվիլուն, ամենայն հավանականությամբ, բարեփոխումների գծով փոխվարչապետ կնշանակի։

Ավելի վաղ այս տեղեկությունը հայտնել էին ուկրաինական ԶԼՄ–ները` հղում անելով նախագահական «Ժողովրդի ծառա» խմբակցության երեք աղբյուրներին։ Ավելի ուշ լուրը հաստատել էին նաև Սաակաշվիլու մամուլի քարտուղար Դարինա Չիժը և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ներկայացուցիչը։

«Ժողովրդի ծառա» խմբակցությունից ասել էին, որ այս հարցը կարող է քննարկվել ապրիլի 24-ին ռադայի արտահերթ նիստում։

«Մտադիր ենք դիտարկել Սաակաշվիլու հարցը, եթե ուրբաթ քվեներ լինեն», – ասել էր խմբակցության ղեկավարներից մեկը։

Դարինա Չիժն էլ հայտնել էր, որ Սաակաշվիլին ուրբաթ ներկա կլինի նիստին, նա ուզում է զրուցել պատգամավորների հետ և ներկայացնել իր տեսլականը։

Ի վերջո Սաակաշվիլին հա՞յ է, թե՞ վրացի. պատասխանում են հայ և վրացի մասնագետները

Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսին Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պորոշենկոն Սաակաշվիլուն զրկել էր քաղաքացիությունից։

Նույն տարվա սեպտեմբերին Սաակաշվիլին Լեհաստանից Ուկրաինա էր հասել` շրջանցելով սահմանային վերահսկողությունը. նրան մեղավոր էին ճանաչել սահմանն ապօրինի հատելու համար։

2018 թվականի փետրվարին նրան ձերբակալել էին Կիևում և Լեհաստան վերադարձրել։

2019 թվականի մայիսին Ուկրաինայի վեցերորդ նախագահ Զելենսկին վերադարձրել էր Սաակաշվիլու քաղաքացիությունը։

Պուտինն ասել է` ովքեր և ինչու են սեպ խրում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև