Երևանում «Opel»-ի վարորդը 2 հետիոտնի է վրաերթի ենթարկել

Վարորդը չի փախել դեպքի վայրից, նա օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել բժշկական կենտրոն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանում այսօր վրաերթ է տեղի ունեցել:

Դաժան սպանություն Գեղարքունիքում. զինված տղամարդը տանտիրոջը կացնահարել է իր իսկ տան մեջ

Shamshyan. com-ի տեղեկություններով՝ ժամը 21:40-ի սահմանում «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Թամանցիների փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Վարորդը ոչ միայն փախուստի չի դիմել, այլև օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Մինչ հոսպիտալացումը, տեղում վիրավորներին առաջին բուժօգնություն են ցուցաբերել 1-03 շտապօգնության բժիշկները:

Լոռու մարզում 15-ամյա տղան հոր աչքի առաջ դանակահարել է համագյուղացուն

Իրավապահները պարզում են հիվանդանոց տեղափոխված վիրավորների ու վարորդի ինքնությունը:

Վթար «Երևան մոլի» մոտակայքում․ տուժածներից երկուսն անչափահաս են