Սպանություն Կապանում. 29–ամյա բնակչի դին գտել են Նժդեհի հուշահամալիրի տարածքում

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կապանում տեղի ունեցած սպանության դեպքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ այսօր առավոտյան Կապանում սպանություն է տեղի ունեցել` Կապանի 29–ամյա մի բնակիչ է սպանվել։

Ահա թե ինչ է մնացել Արցախում խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքից. լուսանկարներ

«Ապրիլի 22-ին՝ժամը 06:50-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որԿապան քաղաքի Գ. Նժդեհի հուշահամալիրի տարածքում դիակ կա: Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը հիշյալ հուշահամալիրի մուտքի մոտ հայտնաբերել է տղամարդու դի` հրազենային վնասվածքներով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով և 235-րդհոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)1-ին մասով:

Կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ, այդ թվում ՝դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է երկու հատ կրակված պարկուճ։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, դատամանրաթելային, դատակենսաբանական համալիր փորձաքննություն:  Նախաքննությունը շարունակվում է:

Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի բաժնի ղեկավարի տեղակալին մահացած են գտել իր բնակարանում

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: