Գործ չկա, փաթեթներից չեն օգտվում. «Լուսավոր Հայաստանն» ահազանգեր է ստացել քաղաքացիներից

«Լուսավոր Հայաստանն» խմբակցության պատգամավորը քննադատության ենթարկեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարածած հայտարարությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր խորհրդարանի ամբիոնից քննադատեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարածած հայտարարությունը՝ Հայաստանում կոմունալ վճարումների չկատարման համար ֆորսմաժորային իրավիճակի հաղթահարման մասին:

Վճարումները պետք է կատարել 3 օրում. «Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել

«Դուք՝ որպես պետական մարմին, կարող եք հայտարարել, որ ֆորսմաժորային իրավիճակներ կան, բայց իրավունք չունեք հայտարարելու, որ այդ հանգամանքները վերացել են, որովհետև քաղաքացիների համար այդ հանգամանքները շարունակում են գոյություն ունենալ»,- ասաց նա։

Նա նաև հայտնեց, որ հանձնաժողովի հայտարարությունից հետո իրենց խմբակցությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել ընտրողներից: Քաղաքացիները նշում են, որ կառավարության հայտարարած սոցիալական փաթեթներից չեն օգտվում, աշխատատեղերը փակ են, գումար վաստակելու այլ հնարավորություն չունեն, ինչն, ըստ Սիմոնյանի, նշանակում է, որ իրական ֆորս մաժորը շարունակում է գոյություն ունենալ:

«Եթե հանձնաժողովը նման հայտարարություն է անում, առնվազն պետք է գնահատի դրա սոցիալական հետևանքները, նոր անի»,- ասաց նա:

Որոշ գործատուներ փորձում են տիրանալ աշխատողներին տրամադրվող սոցիալական աջակցությանը

Հիշեցնենք՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր հայտարարություն է տարածել և բնակչությանը կոչ էր արել վճարել կոմունալ վարձավճարները՝ էլեկտրաէներգիայի, գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը ապրիլի 22-ից համարելով վերացած։

Արդեն բավական դժգոհություններ կան. Թումասյանը` աշխատողներին տրվող աջակցության մասին