Ահա թե ինչ է մնացել Արցախում խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքից. լուսանկարներ

Սա ՊԲ մարտական մեքենայի հրամանատարի առաջին անվրեպ խոցումը չէր. նախկինում նա արդեն պարգևատրվել էր նույնատիպ ԱԹՍ ոչնչացնելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի-Sputnik. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է երեկ խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքի, ավելի ճիշտ՝ դրա մնացորդների լուսանկարները:

Ահա թե ինչ է մնացել Արցախում խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքից. լուսանկարներ

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում տարածել է լուսանկարները՝ նշելով, որ դա մարտական մեքենայի հրամանատարի հերթական անվրեպ խոցումն է:

Ահա թե ինչ է մնացել Արցախում խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքից. լուսանկարներ

«Նա նույնատիպ ԱԹՍ ոչնչացնելու համար նախկինում արդեն պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։ Վստահ ու համարձակ են գործել նաև հաշվարկի ժամկետայինները։ Օդային տարածքների բանալիները հուսալի ձեռքերում են»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները ապրիլի 21-ին՝ 13:07-ի սահմանում, խոցել են ադրբեջանական ORBITER տիպի անօդաչու թռչող սարք:

Արցախի օդային տարածք ներթափանցած ադրբեջանական անօդաչուն խոցվել է

Նախարարությունը միաժամանակ հայտնել էր, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծին հարակից տարածքներում հակառակորդի օդային ուժերի կողմից իրականացվող թռիչքները, որոնք կրում են ինչպես ուսումնավարժական, այնպես էլ հետախուզական բնույթ: