Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելանում է․ նոր տեղեկություններ

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը ավելացել է 72-ով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 72 նոր դեպք։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

28 երեխա, 4 հղի. Թորոսյանը բացառիկ մանրամասներ է հայտնել կորոնավիրուսի թեմայով

Վերջին տվյալներով՝ մեր երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1473-ի, առողջացել է 633 մարդ, բուժվում են 816–ը։ Մահվան դեպքերը 24–ն են։

Երեկ՝ ապրիլի 21-ին, կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել էր 62-ով և դարձել 1401։

Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։

Ապրիլի 11–ին կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել այդ ռեժիմը։

Կորոնավիրուսային վախերը դավադրության բազմաթիվ տեսություններ են ծնել

Ապրիլի 13–ին գործադիր մարմինն արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը` ժամը 17:00-ն ներառյալ։