Հայաստանում այս շաբաթն անձրևային կլինի․ եղանակի տեսություն

Ըստ օդերևութաբանական կանխատեսումների՝ օդի ջերմաստիճանը ևս զգալի կնվազի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 22-26-ը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ:

Հայաստանում այս շաբաթն անձրևային կլինի․ եղանակի տեսություն

Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ին կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում ևս 22-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կգրանցվի +19-ից +21, երեկոյան՝ +14-ից +16 աստիճան։

«Իրավունք չունենք զգոնությունը կորցնելու». Թորոսյանին մտահոգում են կորոնավիրուսի տեմպերը