«Դոմոդեդովո» օդանավակայանում մարդկանց կթեստավորեն

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում անցկացնելու են կորոնավիրուսի վճարովի թեստավորում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում  թեստավորման ընթացակարգ է գործարկվել։ Այս մասին նշված է օդանավակայանի պաշտոնական կայքում։

Ռուսաստանում COVID-19-ի հակամարմինների զանգվածային թեստավորում կանցկացվի

Վճարովի թեստի արժեքը 2.5 հազար ռուբլի է։ հետազոտությունից կարող են օգտվել բոլոր ցանկացողները՝ առանց նախնական գրանցման։  Թեստավորման գործընթացը կտևի 15 րոպե, իսկ թեստերի արդյունքները կուղարկվեն քաղաքացիների էլեկտրոնային հասցեներին 3-5 օրվա ընթացքում։

Նշվում է, որ թեստավորումն իրականացվելու է 18 տարեկանից բարձր անձանց շրջանում։ Թեստավորումից առաջ քաղաքացուն հարցնելու են՝ արդյո՞ք այցելել է համաճարակային անբարենպաստ իրավիճակում գտնվող որևէ երկիր, թե՞ ոչ։

Մոսկվայից Երևան 4-րդ չարտերային չվերթն է իրականացվելու. դեսպանության հայտարարություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։