Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հատել է 2,5 միլիոնի շեմը

COVID-19-ով վարակվածների թվով առաջին հորիզոնականում են ԱՄՆ-ն, Իսպանիան և Իտալիան: Ռուսաստանը  զբաղեցնում է 10-րդ տեղը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Համաշխարհային վիճակագրության Woldmeter կայքը տեղեկացնում է, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 557 հազար 917-ի: Վարակակիրներից մահացել են 177 688 մարդ, 695 325-ը՝ բուժվել են:

28 երեխա, 4 հղի. Թորոսյանը բացառիկ մանրամասներ է հայտնել կորոնավիրուսի թեմայով

Վերջին տվյալներով ԱՄՆ-ում վարակված է 819 175 մարդ, Իսպանիայում ՝ 204 178, Իտալիայում՝ 183 957 մարդ:

Առաջին տասնյակում են նաև Ֆրանսիան (158 050վարակակիր) , Գերմանիան (148 453) , Մեծ Բրիտանիան (129 044), Թուրքիան (95 591), Իրանը (84 802), Չինաստանը (82 788)։ Տասնյակը եզրափակում է Ռուսաստանը, որտեղ այս պահին գրանցված է COVID-19-ի 52 763 դեպք:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին հռչակեց նոր կորոնավիրուսի COVID-19- ի բռնկումը համաճարակի: Կազմակերպությունը կոչ է անում պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին:

Կորոնավիրուսային վախերը դավադրության բազմաթիվ տեսություններ են ծնել