ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ու «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանի առաջարկած նախագծերն ուղղված են մեղմելու կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի տնտեսական հետևանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավորները փորձում են իրենց օրենսդրական նախաձեռնություններով մեղմել կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի տնտեսական հետևանքները:

Հակառակ ճգնաժամին՝ առաջին եռամսյակի հարկային եկամուտները կգերակատարվեն 5 մլրդ դրամով

Արտահերթ նիստի օրակարգում երկու նախագիծ է․ հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ու «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանն են: Երկուսն էլ լրացումներ են առաջարկում ՀՀ Հարկային օրենսգրքում:
«Բիզնեսն այս որոշումներին սպասում է, և դրանք որքան արագ ընդունվեն, այնքան լավ»,- ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու իրենց նախաձեռնությունն այսկերպ մեկնաբանեց Բաբկեն Թունյանը:

Նշենք, որ երկու նախագծերի վերջնական ընդունման համար սահմանվել է 24-ժամյա ռեժիմ: Նախագծերի հեղինակները հույս հայտնեցին, որ դրանք հնարավոր կլինի ընդունել այսօրվա ընթացքում:

Կորոնավիրուսի համավարակն ու Հայաստանի տնտեսությունը. կկարողանա՞նք ոտքի վրա մնալ