Brent տեսակի նավթի գինը 1999 թվականից հետո առաջին անգամ իջել է 16 դոլարից

Չնայած ՕՊԵԿ+ գործարքին, աշխարհում նավթի գները շարունակում են ընկնել՝ հասնելով ռեկորդային ցուցանիշների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik․ՌԻԱ Նովոստին գրում է, որ աշխարհում նավթի գներն ընկնում են 3-12%-ով․ ապրիլի 22-ի առավոտյան Brent տեսակի նավթի գինը հասել է 1999թ-ի դեկտեմբերից հետո ամենացածր նիշին՝ մեկ բարելի դիմաց մոտ 16 դոլարի։

Կտրուկ անկումից հետո WTI տեսակի նավթի գինը նորից բարձրացել է

Երևանի ժամանակով 08։34-ի դրությամբ՝ հյուսիսծովյան նավթային խառնուրդի գինը նվազել է մինչև 16,85 դոլար, այսինքն՝ 12%-ով, իսկ ավելի վաղ՝ բարելի համար մինչև 15,99 դոլար։ WTI-ի գներն ընկել են մինչև 11,19 դոլար՝ 3,54%-ով։

Կորոնավիրուսի համավարակը նավթի գների ռեկորդային անկման պատճառ է դարձել, քանի որ նվազել է հումքի պահանջարկը։

ՕՊԵԿ+ համաձայնության ձգձգումը նույնպես բացասական է անդրադարձել շուկայի վրա։

Գործարքը կնքվեց միայն ապրիլի կեսերին։ Դա օգնեց ժամանակավորապես կայունացնել շուկայի վիճակը, բայց հետո գները նորից ընկան։

Հայաստանի բենզինն աշխարհի նավթի հետ կապ չունի՞. ինչու գնանկումն այստեղ չի հասնում