ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Արդյոք Ծիծեռնակաբերդի բարձունքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքը Երևանի համայնքին փոխանցելը նշանակում է, որ այնտեղ առևտրային գործունեություն է ծավալվելու: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ տարածքը չի տրվել առևտրային գործունեության համար:
Ցեղասպանության կարգախոսը կփոխվի՞. կառավարությունում այս թեմայով քննարկում է եղել
«Այդ տարածքն իր շատ խորհրդանշական է մեզ համար և որևէ նպատակային փոփոխություն այնտեղ չի կարող լինել»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ մնացածը տեխնիկական հարցեր են, որոնց հետագայում կանդրադառնան:
Մի բան հստակ է՝ կառավարության նպատակն այն է, որ տարածքը լինի խնամված ու զարգանա: Նախարարի խոսքով՝ այդ ուղղությամբ ջանքեր չեն չխնայելու:
Մարեք լույսերը, միացրեք հեռախոսները. ապրիլի 24-ին Եղեռնի զոհերի հուշահամալիրը փակ կլինի