«Իրավունք չունենք զգոնությունը կորցնելու». Թորոսյանին մտահոգում են կորոնավիրուսի տեմպերը

Արսեն Թորոսյանին հատկապես անհանգստացնում են վերջին օրերի դեպքերը բուժաշխատողների շրջանում` թե՛ մարզային, թե՛ Երևանի բուժհաստատություններում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը` կարող է արձանագրել, որ առկա է աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4% սահմաններում:

«Իրավունք չունենք զգոնությունը կորցնելու». Թորոսյանին մտահոգում են կորոնավիրուսի տեմպերը

«Ունենք նաև բուժման մեջ գտնվողների մոտավորապես նույն թիվը, որը տատանվում է 700-800 սահմաններում: Սա նշանակում է, որ մենք բոլորս պետք է հավելյալ ջանքեր գործադրենք աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ և իրավունք չունենք զգոնությունը կորցնելու և թուլանալու»,–Facebook  սոցիալական ցանցի իր էջում գրել է նախարարը։

«Իրավունք չունենք զգոնությունը կորցնելու». Թորոսյանին մտահոգում են կորոնավիրուսի տեմպերը

Նրա խոսքով` հատկապես անհանգստացնող են վերջին օրերի դեպքերը բուժաշխատողների շրջանում` թե՛ մարզային, թե՛ Երևանի բուժհաստատություններում: Թորոսյանը նշել է, որ բուժաշխատողների կողմից անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործումը բազմապատիկ ավելի կարևոր է, քան այլ քաղաքացիների կողմից:

Բնականոն կյանքին շուտ չենք վերադառնա. զրույց Արսեն Թորոսյանի հետ

Բուժաշխատողները, ըստ նախարարի, պետք է պաշտպանեն իրենց, որպեսզի նախ իրենք չհանդիսանան վարակի աղբյուր իրենց պացիենտների համար և երկրորդ, որպեսզի կարողանան շարունակել իրենց կարևոր առաքելությունը` բուժօգնություն մատուցելու բազմաթիվ քաղաքացիների:

«Եթե այս տեմպը պահպանվի, մայիսի 4-ին կունենանք կորոնավիրուսի 2500 դեպք». Արսեն Թորոսյան

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 1401–ն է, մեկ օրվա ընթացքում 62 նոր դեպք էր հայտնաբերվել։