Թբիլիսիի հեռուստաաշտարակը եռագույն է լուսավորվել՝ ի նշան աջակցության

Հարևան Վրաստանը պատմության մեջ 3-րդ անգամ Թբիլիսիի հեռուստաաշտարակը հայկական եռագույնով է լուսավորել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Թբիլիսիի հեռուստաաշտարակը եռագույնով է լուսավորել՝  ի նշան աջակցության։

28 երեխա, 4 հղի. Թորոսյանը բացառիկ մանրամասներ է հայտնել կորոնավիրուսի թեմայով

«Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում բարեկամ Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին՝ Թբիլիսիի հեռուստաաշտարակը ներկելով Հայոց եռագույնի գույներով»,–նշված է դեսպանության Facebook սոցիալական ցանի էջում հրապարակված տեսանյութին կից։

Առաջին անգամ Թբիլիսիի հեռուստաաշտարակը եռագույնով է ներկվել 2018–ի սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության 27-րդ հոբելյանի առթիվ։

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1401–ն է, իսկ հարևան Վրաստանում 408 դեպք է արձանագրվել։ Երկու երկրներում էլ հայտարարվել է արտակարգ դրություն։