Փոքրիկ «ավազակների» անհավատալի արկածները. զվարճալի տեսանյութ

Համացանցում փոքրիկների մասին զվարճալի տեսանյութերը շատ-շատ են, և դրանք բոլորը մեկ ընդհանրություն ունեն` հիանալի տրամադրության 100 տոկոսանոց երաշխիք են։
Sputnik

Զվարճալի տեսաշարի հերոս փոքրիկներն անհավատալի բաներ են անում․ կերակրում են քնած եղբորը, բաժակը պահում են փորիկի վրա, գիշերանոթով փորձում են դուրս գնալ, բարձրացնում տակդիրով տուտուզիկը՝ ծանրաձողի հետ պայքարելով։

Չումակովը փորձում է հայերի պես պարել ու խոսել. տեսանյութ

Նրանցից մեկի հնարքը գերազանցեց մյուսներին․ չարաճճին միացնում է փոշեկուլը, բայց դրա ձայնից այնպես է սարսափում, որ արագ սկսում է չոչ անել ու փախչել։ 

Փաշինյանի դուստրերի կարանտինային ֆլամենկոն. տեսանյութ

Համացանցի ակտիվ օգտատերերն ուղղակի հիացած են այս տեսաշարով, նրանք ակտիվորեն տարածում են հոլովակը և մեկնաբանում։ «Իսկակական հաճույք է։ Հրաշք։ Շնորհակալությունի պոզիտիվի համար»,-գրում են նրանք։

Դիտեք և համոզվեք, այս հոլովակը հաստատ մի քանի տարով կերկարացնի ձեր կյանքը։

Կորոնավիրուսի հետ կռիվ տվող հայ բժիշկները. բացառիկ տեսանյութ