«Կապելու» դասեր Մխիթարյանի նախկին մարզչից․ Կլոպը ցուցադրել է՝ ինչ պետք է անել փողկապի հետ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կատարել է ինքն իրեն մեկ շաբաթ առաջ տված խոստումը՝ սովորել է փողկապ կապել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik․ Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչ Յուրգեն Կլոպը կարանտինի ընթացքում զուր ժամանակ չի կորցնում։ Գերմանացի մասնագետը կատարել է մեկ շաբաթ առաջ ինքն իրենք տված խոստումը՝ սովորել է փողկապ կապել։

​Ավելի վաղ Կլոպը հայտնել էր, որ փողկապ կապել չգիտի և ուզում է կարանտինի ընթացքում սովորել։ Նրան մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ պետք եղավ դրա համար։

Յուրգեն Կլոպը անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչն է 2015թ․-ից։ Նրա գլխավորած ակումբը 82 միավորով անգլիական պրեմիեր լիգայի առաջին տեղում է։ 

​Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը պետություններին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

Հենրիխ Մխիթարյանը ցույց է տալիս` ինչպես է պետք պայքարել կորոնավիրուսի դեմ