Մարեք լույսերը, միացրեք հեռախոսները. ապրիլի 24-ին Եղեռնի զոհերի հուշահամալիրը փակ կլինի

Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և օրվա խորհրդին մասնակցելու համար կառավարությունն առաջարկ ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik.Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մուտքն ապրիլի 24-ին փակ կլինի։  Այսօր կառավարության մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ այս տեղեկությունը հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը` նշելով, որ կառավարությունը վերջին օրերին քննարկել է ապրիլի 24-ի կազմակերպչական հարցերը և մի շարք առաջարկություններ ու կազմակերպչական որոշումներ է կայացրել։

Ապրիլի 24–ին «Ավրորան» առցանց քննարկում կանցկացնի

«Միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 23-ին։ Երեկոյան 21։00-ին կհնչեն եկեղեցական զանգերի ղողանջներ, որոնց ներքո կմարեն Երևանի և մարզկենտրոնների փողոցների լույսերը։ Մենք կոչ ենք անելու մարել բնակարանների լույսերը և սևեռել հայացքները դեպի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր կամ դիտել Հանրայինի ուղիղ եթերը և բջջային հեռախոսների լույսերի վառումով պատուհաններից խորհրդանշել միասնական ներկայությունն անմար կրակի շուրջ»,– ասաց Աղաջանյանը։

«Փամփուշտ տվեք` ինձ կրակեմ». օտար կանայք, որ հայ որբերին մայրեր դարձան

Ապրիլի 24-ին, ժամը 08։00-ից սկսած` քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին (Հայաստանից) և 0037433191500 հեռախոսահամարին (արտասահմանից)` իրենց անվամբ հաստատելու հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին։

«Հաղորդագրությունն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին։ Ապրիլի 24-ին, ժամը 10–ին կմեկնարկեն վարչապետի, նախագահի, կաթողիկոսի այցերը հուշահամալիր»,– ասաց Աղաջանյանը։

Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը փաստացի փակ է լինելու այսօրվանից` անվտանգային և կազմակերպչական նկատառումներից ելնելով։

«Սա պատերազմ չէ, ավելի սարսափելի մի բան է». հայ որբերին փրկած օտարերկրացի կանանց մասին