Բազմոցն էլ կարող է մարզասարք դառնալ․ լուսանկարներ մարզիկների կարանտինային մարզումներից

Sputnik

Չնայած որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ամբողջ աշխարհում չեղարկվել են բոլոր նշանակալից մշակութային և սպորտային միջոցառումները, աշխարհի և Եվրոպայի առաջնություններն ու անգամ Օլիմպիական խաղերը, այնուամենայնիվ ամբողջ աշխարհի մարզիկները չեն հանգստանում, փորձում են լավ մարզավիճակում մնալ` հասկանալով, որ վաղ թե ուշ համաճարակը կնահանջի, կարանտինն էլ կավարտվի։

Փորձերն ու մարզումները շարունակվում են նույն տեմպով, թեև դրանց պայմաններն արդեն բոլորովին այլ են․ մեկը պարապում է պատշգամբում, մյուսը՝ քաղաքամերձ տանը, երրորդը՝ բացատում, ընդ որում՝ օգտագործելով ձեռքի տա եղած բոլոր միջոցները։ Ցանկության դեպքում բազմոցն էլ կարող է փոխարինել մարզասարքին։

Հայտնի պարողների, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների կարանտինային մարզումների լուսանկարները՝ Sputnik Արմենիայի ընտրանիում։

1 / 14
Սնոուբորդիստ Յուլյա Բոյարցևան մարզվում է իր բնակարանի պատշգամբում
2 / 14
Մարիեմ Խոմրանին մարզվում է տանը. Թունիս
3 / 14
Լուի Դելետրազը տնային մարզում է անում. Շվեցարիա
4 / 14
Կարատեի աշխարհի հնգակի չեմպիոն Ալեքսանդր Ռեքքյան մարզվում է տանը. Ֆրանսիա
5 / 14
Պաղեստինի կարատեի չեմպիոնի և նրա հոր մարզումը
6 / 14
Փարիզի օպերայի իտալացի պարողը տնային պարապմունք է անում
7 / 14
Բրիտանացի մարզիկ Մո Ֆարան մարզվում է տանը, երեխաների հետ
8 / 14
Իտալացի հեծանվորդ Դավիթ Մարտինելին տնային պարապմունքի ժամանակ
9 / 14
Հորդանանի ձյուդոիստ Խադիլ Ալամին ինքնամեկուսացել և պարապում է
10 / 14
Բալետի պարուհի Մարիա Ալեքսանդրովնան ինքնամեկուսացել և պարապում է
11 / 14
Կուբայի մարզիկ Լեսիլե Ամաթը տնային պարապմունքների ժամանակ
12 / 14
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ջժոշա Թուկամվեխեբվան տնային պարապմունքների պահին
13 / 14
Մարմնամարզուհի Ֆենյա Լորնեցը տնային պարապմունք է իրականացնում
14 / 14
Բալետի պարուհի Էլիսոն Վերոնոն ինքնամեկուսացել և պարապում է