ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. WTI տեսակի նավթի գինը նորից բարձրացել է։ Տեղեկությունը հայտնում է RT-ն ՝ ներկայացնելով առուվաճառքի տվյալները։
Մոսկվայի ժամանակով 08:17–ի դրությամբ (Երևանի ժամանակով` 09:17) WTI-ի մայիսյան ֆյուչերսների գինն աճել է 104,38 տոկոսով ՝ հասնելով բարելի դիմաց 1,65 դոլարի:
Իսկ Brent տեսակի նավթային խառնուրդի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,98 տոկոսով ՝ հասնելով բարելի դիմաց 25,32 դոլարի։
Հիշեցնենք` երեկ պատմության մեջ առաջին անգամ WTI-ի գինը բացասական էր դարձել (-37.63 դոլար)։
Նավթի գներին չօգնեց նույնիսկ ՕՊԵԿ-ի` արդյունահանման կրճատման վերաբերյալ վերջին համաձայնագիրը։ Նավթային գնանշումների վրա շարունակում է ճնշում գործադրել նավթային շուկայում հումքի ավելցուկը (շատ ցածր պահանջարկի պայմաններում):
Էներգետիկայի միջազգային գործակալության գնահատականներով՝ կորոնավիրուսի պատճառով նավթի պահանջարկն ընթացիկ տարում կնվազի օրական 9,3 մլն բարելով։