«Սա՞ էր կորոնավիրուսը». նախագահը կոչ է արել իրականության աչքերին ուղիղ նայել

Արմեն Սարգսյանը կոչ է արել լինել պատասխանատու, եթե նույնիսկ դուք շատ առողջ ու ամուր եք, և հիվանդությունը պարզ գրիպի պես եք տանելու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի –Sputnik. Կորոնավիրուսի վտանգը դեռևս չի անցել։ Դեռ երկար ժամանակ ապրելու ենք կորոնավիրուսի հետ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, խնդրելով բոլորին հաշվի առնել այս փաստը և լինել պատասխանատու: 

Նա գրել է, որ չի ուզում վախ առաջացնել, ուղղակի ցանկանում է, որ բոլորը գիտակցեն այս խնդրի լրջությունը:

Մեկուսացված կնոջը տուն են վերադարձրել, որպեսզի խնամի հիվանդ տատիկին. Թաթոյան

«Ես խնդրում եմ բոլորիդ լինել պատասխանատու: Լինել պատասխանատու, եթե նույնիսկ դուք շատ առողջ եք, ամուր եք և հիվանդությունը պարզ գրիպի պես եք տանելու, մեկ-երկու օր թեթև ջերմելու եք կամ, գուցե, դա էլ չունենաք և ասեք. «Սա՞ էր կորոնավիրուսը»։ Այո՛, դա էր կորոնավիրուսը, եթե ունեք երիտասարդ և առողջ մարմին, բայց այդ կորոնավիրուսը կրողը վարակը կարող է փոխանցել ուրիշներին, և նրանցից ոչ բոլորն են ձեզ պես առողջ ու երիտասարդ։ Կան տարիքով, վատառողջ մարդիկ, ում կյանքի համար վիրուսը կարող է լինել ծայրահեղ վտանգավոր»,-գրել է հանրապետության նախագահը: 

Հիշեցնենք՝ ապրիլի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1401 դեպք, որոնցից 609-ն` առողջացած, 24-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 768 պացիենտ:

Քանի՞ տարեկան են Հայաստանում կորոնավիրուսից մահացած մարդիկ