Երկրաշարժ Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Երկրաշարժը, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ, զգացվել է Լոռու մարզում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ապրիլի 21-ին, տեղական ժամանակով ժամը 10:08-ին (Գրինվիչի ժամանակով 06:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ցանցը գրանցել է 4.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում` Թելավի քաղաքից 32 կմ դեպի հարավ-արևելք: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ ԱԻՆ–ի` երկրաշարժը զգացվել է Շնող գյուղում՝ 3 բալ և Ալավերդի քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ: