Աշխարհում քանի՞ մարդ է վարակվել COVID-19–ով. նոր տվյալներ

Միացյալ Նահանգներն ու եվրոպական երկրները համավարակի ցուցանիշներով գերազանցել են Չինաստանին, որտեղ առաջին էր գրանցվել COVID-19–ի բռնկումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն արդեն մոտ 2.5 միլիոնի է հասել։ Տվյալները ներկայացնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։

Կորոնավիրուսից մահացածը գործարար էր. նրան օրերս վիրահատել էին. մանրամասներ

Ապրիլի 21-ի դրությամբ` նոր վիրուսով վարակվել է 2 481 866 մարդ, մահացել` 170 455–ը։

COVID-19–ի տարածման ցուցանիշներով առաջատարների եռյակում են ԱՄՆ–ն, Իսպանիան և Իտալիան։

ԱՄՆ–ում վարակվածների թիվը հասել է 792 913–ի, իսկ մահվան դեպքերի քանակը` 42 517–ի։

Համավարակը մոլեգնում է նաև Եվրոպայի երկրներում։ Իսպանիայում վարակվել է 200 210 մարդ, մահացել` 20 852–ը։ Իտալիայում վարակվածների թիվը հասել է 181 228–ի։ Այնտեղ վիրուսը 24 114 մարդու կյանք է խլել։

Ինչպես պետք է հղիները պաշտպանվեն կորոնավիրուսից

Միևնույն ժամանակ Չինաստանը հայտնվել է 9-րդ հորիզոնականում։ Այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 82 758 մարդ, մահացել` 4 632–ը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Ինչպես տարբերել կորոնավիրուսը սովորական գրիպից