Քիմ Քարդաշյանին «ապաստարանը» չփրկեց. Նորթը հայտնվեց մոր դիմահարդարման տեսանյութում

Քարդաշյանը զվարճալի տեսանյութ է հրապարակել։ Ինսթագրամի մայրիկներն անմիջապես կիսել են նրա «ցավը» և ներկայացրել իրենց փորձը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը որոշել է դիմահարդարման վարպետության դաս անցկացնել Instagram-ի իր կոսմետիկայի էջում։

Քիմ Քարդաշյանը ջերմորեն շնորհավորել է հորեղբոր` Թոմ Քարդաշյանի հոբելյանը. լուսանկարներ

Քիմը բաժանորդներին զգուշացրել է, որ իր մեծ ընտանիքից փախել ու թաքնվել է լոգարանում, որպեսզի անարգել տեսագրի, ու երեխաները չխանգարեն նրան դիմահարդարում անել: Ինչպես պարզվել է աստղի «ապաստարանը» հուսալի չէր։ Նրա ավագ դուստրը անկողնուց դուրս եկել ու գիշերազգեստով շտապել է մայրիկի մոտ։

Նա բարձրացել է լոգարանի վրա, զրուցել մայրիկի հետ ու քիչ անց հեռացել։  Բայց հեռանալուց հետո էլ Նորթը մայրիկին հարցեր է տալիս հարևան սենյակից, սակայն լսելի չէ, թե ինչ է երեխան ուզում: Քիմն ակնհայտորեն դժգոհ է ստեղծված իրավիճակից, բայց ոչինչ անել չի կարող։

Քիմ Քարդաշյանը պարզել է` քանի տոկոսով է ինքը հայ. նա վերհիշել է հայաստանյան այցերը

Շատ հետևորդների այս տեսանյութը դուր է եկել, ոմանք գովել են Քիմի պրոֆեսիոնալ դիմահարդարումը, ոմանք ել ներկայացրել «ընտանքիից փախչելու» իրենց փորձը։

Նշենք, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը դաստիարակում են չորս երեխաների։ Վերջին երկու զավակներին նրանք ունեցել են փոխնակ մոր օգնությամբ։