Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

Հայտնի է` ով կստանձնի ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Լուսինե Քոչարյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Լուսինե Բորիսի Քոչարյանին նշանակել առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար»,- նշված է որոշման մեջ։

Փաշինյանը որոշումը ստորագրել է այսօր` ապրիլի 20-ին։