Նավթը՝ ջրի գնով. արդունաբերողները վճարում են, որ իրենց ապրանքը տանող լինի

Նավթի գինը շարունակեց իջնել ու արդեն հասել է պատմական մինիմումի: Սա վերջին 30 տարվա ընթացքում գրանցված ամենամեծ անկումն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Նավթի համաշխարհային վիճակում տարօրինակ իրավիճակ է ստեղծվել: Նավթի գինը նյույորքյան բորսայում հատել է 1 բարելի դիմաց 0.01 դոլարի սահմանը: Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, այսօր Նյու Յորքի բորսային էլեկտրոնային աճուրդում WTI տեսակի նավթի մայիսյան մատակարարման գործարքը կնքվել է մեկ բարելը −3,7 դոլար արժեքով:

Նավթը՝ ջրի գնով. արդունաբերողները վճարում են, որ իրենց ապրանքը տանող լինի

Սա նշանակում է, որ նավթ արտադրող ընկերությունը պատրաստ է վճարել գնորդներին միայն այն բանի համար, որ նրանք ազատվեն արդյունահանված նավթի ծավալից ու ստիպված չլինեն փակել նավթահանքերը:

«ՌԴ–ն անուղղակիորեն ստիպեց ԱՄՆ–ին միանալ նավթի կարտելային համաձայնությանը». Դավթյան

Հիշեցնենք` մարտի 9-ին Brent տեսակի նավթի գինը համաշխարհային շուկայում նվազել էր 30 տոկոսով և հասել 1 բարելի դիմաց 31 դոլարի: Սա վերջին 30 տարվա ընթացքում (1991 թվականից ի վեր) գրանցված ամենամեծ անկումն է:

Ավելի ուշ ՕՊԵԿ-ի երկրները փոխհամաձայնության եկան նավթի արդյունահանման ծավալների շուրջ՝  գնի աննախադեպ անկումը կանխելու համար: Բայց, ինչպես երևում է, դա էլ չօգնեց: Նավթի գինը շարունակեց իջնել ու արդեն հասել է պատմական մինիմումի: