Լոռու մարզում 15-ամյա տղան հոր աչքի առաջ դանակահարել է համագյուղացուն

Համագյուգացիների միջև ծագած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ անչափահաս տղան իր մոտ եղած դանակով հարվածել է համագյուղացու կրծքավանդակին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. 2020 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 17:30-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ծակած-կտրած վնասվածքներով բուժօգնության է դիմել Լոռու մարզի բնակիչ:

Արագածոտնում 9 դեռահասի վեճն ավարտվել է դանակահարությամբ

«Ռիո մոլ» առևտրի կենտրոնում տղաների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, Լոռու մարզի գյուղերից մեկում:

15-ամյա տղան ու նրա 42-ամյա հայրը անձնական հարցերի շուրջ վիճաբանել են համագյուղացի երկու եղբայրների հետ: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ անչափահաս տղան իր մոտ եղած դանակով հարվածել է համագյուղացի եղբայրներից մեկի կրծքավանդակի ձախ կեսին՝ հասցնելով ծակած-կտրած, թափանցող վերքեր:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: 15-ամյա տղայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:

Նախաքննությունը շարունակվում է:

Երևանում անչափահասի են դանակահարել. նա հիվանդանոցում է