«Վերջապես վերադարձա»․ Լիլիթ Հովհաննիսյանը մեծ դժվարությամբ կարողացել է Հայաստան գալ

Հայտնի երգչուհին հաճախ էր Բրազիլիայից հրապարակումներ անում և նշում, որ ցանկանում է Հայաստան վերադառնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Ճանաչված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը վերջապես կարողացել է Հայաստան վերադառնալ։ Երգչուհին համերգ տալու համար մեկնել էր Բրազիլիա, սակայն կորոնավիրուսի պատճառով  չվերթներն արգելվել էին, և նա անորոշ ժամանակով ստիպված էր այնտեղ մնալ։

Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել և հայտնել, որ արդեն Երևանում է։

«Վերջապես վերադարձա…Երբ ինքնաթիռը գետնից պոկվեց ու ուղևորվեց դեպի Հայաստան, զգում էի այն մեծ ուրախությունը, որը երևի զգում էր Բեն Աֆֆլեկը «Արգո» ֆիլմի վերջնամասում»,- գրել է նա։

«Իսկ արքայազնին երևի կերել է»․ Եփրիկյանի կարանտինն ուրախ է անցնում Հայաստանում

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին ընկճված հրապարակում էր արել, որ Հայաստան վերադառնալն արդեն երազում է միայն տեսնում։

Նշենք, որ կորոնավիրուսի պատճառով ամբողջ աշխարհում ավիաընկերությունների աշխատանքը շարունակում է կաթվածահար մնալ։