Գյումրու տներից մեկի բակում ՀՄՄ1-ի մարտական գլխիկով ական է հայտնաբերվել

ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարը արկը տեղափոխել է զորամաս:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ. Սարգսյան փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է ՀՄՄ1-ի մարտական գլխիկով ական: Տեղեկությունը հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը

Ապագան հայերի համար հետաքրքիր ժամանակներ է խոստանում, կամ Դիրաբեքիրի ծպտյալների կյանքը

նշվում է, որ ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է ապրիլի 19-ին՝ ժամը 15:54-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տան բակում հայտնաբերվել է ՀՄՄ1-ի մարտական գլխիկով ական (առանց պայթուցիչի), որը տեղափոխման համար վտանգ չի ներկայացնում:

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարը արկը տեղափոխել է զորամաս:

Ական է հայտնաբերվել Արմավիրի Տալվորիկ գյուղի հողատարածքներից մեկում