Երգչուհի Անահիտ Սիմոնյանը ստացել է կորոնավիրուսի թեստի պատասխանը

Ճանաչված երգչուհի Անահիտ Սիմոնյանը 14 օր կարանտինային ռեժիմում էր։ Նա կորոնավիրուսի թեստ էր հանձնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հայտնի դիզայներ, երգչուհի Անահիտ Սիմոնյանը, որը Մոսկվայից վերադառնալուց հետո գտնվում էր պարտադիր մեկուսացման մեջ, Instagram-ի սթորի բաժնում գրել է, որ ստացել է կորոնավիրուսային թեստի պատասխանը։

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը ստացել է կորոնավիրուսի թեստի պատասխանը

«Թեստի պատասխանը բացասական է։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար։ Նույնիսկ ինձ անծանոթ մարդիկ գրում էին ու փորձում ինչ-որ բանով օգնել։ Շնորհակալ եմ։ Եվ առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Նարեկ Վանեսյանին՝ Երևանում կարանտինային ռեժիմի ղեկավարին` անթերի աշխատանքի, կացության հիանալի պայմանների համար։ Շնորհակալ եմ , որ կատարում եք այդքան բարդ աշխատանքը»,- գրել է երգչուհին։

Հիշեցնենք, որ Անահիտ Սիմոնյանը Մոսկվայից Երևան էր ժամանել ապրիլի 6–ին և 14 օրով մեկուսացվել Երևանի հյուրանոցներից մեկում։

Այդ ընթացքում երգչուհին հայտնի հաղորդավար Նազենի Հովհաննիսյանի «Ինստամերկ» խորագրով առցանց նախագծի շրջանակում խոսել էր իր և Հայկոյի բաժանության մասին` հաստատելով ամուսնալուծության փաստը։ Անահիտ Սիմոնյանը նշել էր, որ ինքն այժմ Հայկոյի հետ ավելի ջերմ հարաբերություններ ունի, ավելի լավ ընկերներ են, քան մեկ տարի առաջ։

Երգչուհին ասել էր նաև` աշխատում են այնպես անել, որ բաժանումը սթրեսային չլինի իրենց որդու՝ Արմանի համար: