Արցախ մուտք գործած անձինք պարտավոր են 14 օր ինքնամեկուսանալ

ԱՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում` նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու համար նվազագույնի հասցնել մարդկանց տեղաշարժը Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik.Արցախ մուտք գործած անձանց ոստիկանությունը տեղեկացնում և պարտավորեցնում է, որ 14 օր ինքնամեկուսանան: Տեղեկությունը հրապարակել է Արցախի տեղեկատվական շտաբը։

Արցախի պարետն արգելել է քաղաքացիների ելքը հանրապետության տարածքից

Արցախ մուտք գործածներից նաև տվյալներ են վերցվում ինքնամեկուսացման վայրի վերաբերյալ, որպեսզի ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ուժերով հսկողություն իրականացվի նրանց նկատմամբ:

Տեղեկացվում է նաև, որ Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է սահմանային հսկիչ «Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ», «Կապան-Կովսական» անցակետերում նոր կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքներ իրականացնել:

Հսկիչ անցակետերում ոստիկանները կանգնեցնում են ուղևորվող տրանսպորտային միջոցները, ստուգում սահմանը հատող անձանց ինքնությունը հաստատող փաստաթղթերը, բեռնափոխադրման հետ կապված փաստաթղթերը, ՀՀ մեկնող անձանց մոտ ՀՀ տարածքում տեղաշարժվելու համար սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթղթի առկայությունը, ըստ անհրաժեշտության ծանոթացնում են Արցախի Հանրապետության պարետի որոշումներին, ջերմաչափման նպատակով ապահովում վերջիններիս ներկայանալը բուժսանիտարական հսկիչ կետեր:

Արցախում կորոնովիրուսով վարակված մայրն ու դուստրը դուրս են գրվել հիվանդանոցից. տեսանյութ

ԱՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում` նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու համար նվազագույնի հասցնել մարդկանց տեղաշարժը Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ: