Տանը մնալու արդյունքում գողությունները նվազել են, ընտանեկան բռնությունները` չեն հաշվել

Արտակարգ ռեժիմի ու մեկուսացման պայմաններում ապրող շատ երկրներում ընտանեկան բռնությունների, ամուսնալուծությունների դեպքերն աճել են: Հայաստանում նման վիճակագրություն առ այսօր չի հրապարակվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik.Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ու տանը մնալու պահանջի պայմաններում Հայաստանում բնակարանային գողությունների դեպքերը նվազել են ավելի քան 8 անգամ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը:

Մարդիկ փողոցում շատացել են. Ոստիկանությունն իր բացատրությունն ունի

«Մարտ ամսվա ընթացքում 35 բնակարանային գողություն է գրանցվել, որից 12-ը մայրաքաղաքում: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում 171 դեպք էր արձանագրվել, որից 108-ը՝ Երևանում: 8 անգամից ավելի նվազում կա»,- ասաց նա:

Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնետսական իրավիճակով պայմանավորված մարդկանց վարքագծի փոփոխության ու հոգեբանական վիճակի հետևանքով ընտանեկան բռնությունների, միջանձնային հաշվեհարդարների դեպքերի ավելացման մասին հարցին փոխոստիկանապետը հստակ պատասխան չտվեց:

«Քաղաքացիների հոգեբանական վիճակի հետ կապված չեմ կարող արտառոց բաներ ֆիքսել»,- նշեց նա:

Բռնության կոչ անող պաշտոնյան կզրկվի պաշտոնից, քաղաքացին՝ կտուգանվի կամ կազատազրկվի

Արտակարգ դրության երկու ամսվա՝ մարտ-ապրիլի հանցագործությունների ամբողջական վիճակագրությունը ոստիկանության պաշտոնյան խոստացավ հրապարակել դրանք ամփոփելուց հետո:

Ինչ տուգանքներ են սահմանված արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար

Նշենք, որ արտակարգ ռեժիմի ու մեկուսացման պայմաններում ապրող շատ երկրների պաշտոնական վիճակագրությունը փաստում է ստեղծված իրավիճակում ընտանեկան բռնությունների, ամուսնալուծությունների դեպքերի աճի մասին: Հայաստանում նման վիճակագրություն պետական որևէ մարմնի կողմից առ այսօր չի հրապարակվել:

Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։
Ապրիլի 13–ին նոր որոշում կայացվեց, որով հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվեց ևս մեկ ամսով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը` ժամը 17:00-ն ներառյալ։