Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է փոխարտգործնախարարներից մեկին

Փոխարտգործնախարարը պաշտոնը ստանձնել էր 2018թ. դեկտեմբերին։ Մինչ այդ նա ՀՀ դեսպանն էր ԱՄՆ–ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` պաշտոնից ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Հովհաննիսյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,– նշված է որոշման մեջ։

Փաշինյանը փաստաթուղթը ստորագրել է այսօր` ապրիլի 20-ին։

Նշենք, որ Գրիգոր Հովհաննիսյանը 2013-2016թթ–ին ՀՀ դեսպանն է եղել Մեքսիկական Միացյալ Նահանգներում, 2016-2018թթ–ին` ՀՀ դեսպանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է փոխարտգործնախարարներից մեկին

Դիվանագիտական աստիճանը՝ արտակարգ և լիազոր դեսպան։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ էր նշանակվել 2018թ. դեկտեմբերի 28-ին։