Կորոնավիրուսն ի հայտ է բերել առողջապահական համակարգի թերությունները․ G20-ի նախարարներ

«Մեծ քսանյակի» երկրների առողջապահության նախարարները հանդիպել են՝ COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում համատեղ քայլերի քննարկման և գործողությունների համակարգման նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. Կորոնավիրուսի համավարակն ի հայտ բերեց առողջապահության ոլորտի համակարգային թերությունները։ Այսպիսի եզրակացության են եկել «Մեծ քսանյակի» երկրների առողջապահության նախարարները, որոնք հանդիպումից հետո իրենց մտահոգություններն արձանագրել են ամփոփիչ փաստաթղթում։

Կորոնավիրուսն ու աշխարհը. G20-ի երկրներից որ երկուսի ձեռքում է փրկության բանալին

Խորհրդակցությունը, որը կազմակերպվել էր Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ, անցել է տեսակոնֆերանսի ձևաչափով։ Դրան մասնակցել են ոչ միայն G20 պետությունների նախարարները, այլ նաև Առողջապահության համաշխարհային կամակերպության(ԱՀԿ) և Համաշխարային բանկի (ՀԲ) ներկայացուցիչները։

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշոն կոչ է արել բարելավել նմանատիպ սպառնալիքների հակազդման մեխանիզմները։ Իսկ Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարար Թաուֆիկ Ար-Ռաբիայի կարծիքով՝ երկրները պետք է ավելի սերտ համագործակցեն և գիտելիքներով փոխանակվեն։

Կորոնավիրուսը կարագացնի Մոսկվա-Վաշինգտոն-Պեկին «Մեծ եռյակի» ստեղծումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը(ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը կոչ է արել բոլոր պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։