ԵԱՏՄ երկրների պատվիրակությունները կքննարկեն գազի սակագինը

Արդեն հաջողվել է առաջընթաց արձանագրել միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների ազատականացման հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik․ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Եվրասիական միջկառավարական խորհուրդն ապրիլի 23-ի արտահերթ նիստում կքննարկի ԵԱՏՄ-ում գազի տեղափոխման սակագները: Հանդիպումը տեղի կունենա տեսախորհրդակցության ձևաչափով:

Հայաստանը փորձում է պահպանել գազի սակագինը՝ սահմանին այն նվազեցնելու հաշվին

Այս որոշումն ընդունվել է ԵՏՀ խորհրդի խորհրդակցության արդյունքներով՝ մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների հետ կապված որոշ հարցերի համաձայնեցման վերաբերյալ:

«Դեռևս լուծված չէ գազի տեղափոխման ծառայությունների սակագների ձևավորման հարցը ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայում։ Նախատեսվում է այդ հարցը լրացուցիչ քննարկել ապրիլի 22-ին ԵՏՀ խորհրդի անդամների աշխատանքային խորհրդակցության ընթացքում, ապա ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստին, որը տեղի կունենա ապրիլի 23-ին՝ տեսախորհրդակցության ձևաչափով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ քննարկման ընթացքում հաջողվել է առաջընթաց արձանագրել միջազգային ավտոմոբիլային բեռանփոխադրումների ազատականացման հարցում՝ տրանսպորտի ոլորտում համագործակցության խորացման նպատակով, միության երկրների տնտեսական զարգացմանն ուղղված նպատակային աջակցության ճկուն մեխանիզմների ձևավորման, ինչպես նաև առողջապահության ոլորտում տնտեսական համագործակցության ընդլայնման հարցերում:

Գազի գնի հետ կապված ռուսական կողմի պատասխանը կլինի ավելի ուշ. Գրիգորյան

Ավելի վաղ՝ ապրիլի 10-ին, Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխիալ Մյասնիկովիչն ասել էր, որ Եվրասիական տնտեսական միության երկրների էներգետիկայի նախարարությունները պետք է երկու շաբաթվա ընթացքում որոշումներ մշակեն գազի գների և միության շրջանակում գազամղման սակագների վերաբերյալ: