ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Այսօր արտակարգ դեպք է գրանցվել երկաթուղու Շորժա-Ծովագյուղ հատվածում։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է գնացքը արտակարգ արգելակում կատարում, քանի որ հանկարծ ռելսերի վրա նկատում է հովվին` իր հոտի հետ։
Գրձելյանը տեսանյութին կից կոշտ գրառում է կատարել։
«Ինչքան ուզում ես ասա՝ մի արեք։ Կիլոմետրանոց գնացքը չեն տեսնում, կիլոմետրով արձագանքող ազդանշանը չեն լսում, ոչխարներով ընկնում տակը»,-գրել է նա ու հավելել, որ մեքենավորը նման դեպքում ստիպված է արտագարգ արգելակում կիրառել, որն էլ իր հերթին ոչ միայն վնասում է ռելսերը, այլև շարժակազմը։
Գնացքների վագոններն ախտահանվում են, ՀԿԵ–ն պայքարում է կորոնավիրուսի դեմ. լուսանկարներ
Գրձելյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ միջադեպը տեղի է ունեցել Շորժա-Ծովագյուղ հատվածում, Դրախտիկ գյուղի մետ։ Իր տեղեկությունով` գնացքի տակ է ընկել մեկ ոչխար։